Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցում Սամբոյի աշխարհի առաջնությանը

Նոյեմբեր 11,2023 19:51

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է Սամբոյի աշխարհի առաջնության կազմակերպումը վստահվել Հայաստանին եւ թե ինչու Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականները չեն մասնակցում։

«Որ այս խոշորագույն մրցումն անցկացնելը Հայաստանին է վստահվել, դա մեր լավ ու հետեւողական աշխատանքի արդյունքն է, ինչը գնահատվեց անցած տարի Երեւանում կադետների, պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացնելու ընթացքում։ Մենք այն առաջնության ժամանակ դիմել էինք աշխարհի առաջնությունը եւս մեզ վստահելու առաջարկով։ Սկզբում պատասխանեցին, թե փորձ չունեք, ձեզ մինչ այդ Եվրոպայի առաջնությունը կտան։ Բայց առաջնությունը դեռ չավարտված, մոտեցան եւ ասացին․ չէ, լավ էլ փորձ ունեք, լավ էլ կարող եք։ Ու այս առաջնության կազմակերպումը վստահվեց մեզ։ Իսկ թե ինչպես է ընթանում, դուք եւ բոլորը տեսնում են։ Ոչ մի խնդիր չի առաջանում, բոլորն էլ գոհ են ու ցնցված։

Ինչո՞ւ Ադրբեջանը չի մասնակցո՞ւմ, որովհետեւ որակազրկված է միջազգային ֆեդերացիայի կողմից ոչ մարզական պահվածքի եւ դրա պարբերաբար կրկնության համար։ Մենք նույնպես դա տեսել ենք։ Օրինակ, օրհներգի ժամանակ նստել, պատվո հարթակին հակառակը կանգնել, գորգին պառկել, դուրս չգալ եւ այսպիսի բաներ։ Ու իրենց այդպես պահել են նաեւ այլ երկրների ներկայացուցիչների հետ, ինչի համար Սամբոյի միջազգային ֆեդերացիան նախ զգուշացրել է, հետո ժամանակավորապես որակազրկել։ Դրա համար էլ այսօր այստեղ չկան։

Ինչ վերաբերում է Թուրքիայի բացակայությանը։ Նրանք էլ որոշել են, որ եթե Ադրբեջանը չի գալիս, իրենք էլ չգան։ Իրենք՝ իրենց որոշումը։ Ավելացնելու բան չունեմ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930