Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսում կկատարվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողություններ

Նոյեմբեր 12,2023 16:00

Սույն թվականի նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողությունները։

Այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի ունեցավ Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսեցին Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ։

Արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։

Մասյացոտնի Թեմի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930