Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կրկնում է՝ պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին

Նոյեմբեր 21,2023 10:21

«Ազատություն». Վաշինգտոնը պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, և շարունակում է ներգրավվել երկու երկրների ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Կարևոր է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի, նաև ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ կարևորելով Երևանի և Բաքվի դեմ առ դեմ բանակցությունները՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։

«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք ողջունում ենք այդ ջանքերը», – ասել է Միլլերը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930