Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող վարչական շրջանի նախկին ղեկավարը ՀՀ է գալիս՝ նախաքննական մարմին ներկայանալու համար

Դեկտեմբեր 04,2023 22:00

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար՝ Հովհաննես Շահինյանի կողմից «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ տնօրեն՝ Արմեն Ե․-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ, Շահինյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հովհաննես Շահինյանը Aravot.am-ին ասաց, որ երկրից բացակայության ժամանակ մշտապես կապի մեջ է եղել ու կարծում է, որ նախաքննական մարմինը կարող էր թեկուզ հեռավար էլ լսել իր դիրքորոշումը: Շահինյանն ասաց, որ առաջիկա օրերին վերադառնում է ՀՀ՝ նախաքննական մարմին ներկայանալու համար: Նրա խոսքով, մինչեւ դեկտեմբերի 15-ը Հայաստանում կլինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031