«Ուզում եմ խոսել քաղբանտարկյալների, ապօրինի ձերբակալված մեր եղբայրների, քույրերի մասին, ինչը գնալով սաստկանում է, եւ իրավիճակով պայմանավորված՝ ավելի ընդլայնվելու է»,- «Հայելի» ակումբում նշեց հասարակական գործիչ Հովհաննես Շահինյանը:
«Ընդհանրապես մի վատ սովորութ ունենք. միշտ մտածում ենք, որ վտանգը, աղետը մեր կողքով է անցնելու, կամ մենք կարողանալու ենք մեր շնորհքով, մեր նվերներով ու ընծաներով մեր իշխանությունը, մեր գավառը, մեր մարզը, մեր սատրապությունը փրկել: Ու այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից, որ թշնամին միշտ վերադառնում է եւ ավելի խիստ պատժում է դավաճաններին, քանի որ գիտակցում է, որ դավաճանը իրենց էլ է դավաճանելու»,- հավելեց Շահինյանը:
«Հիմա տեսարանները անպակաս լինելու համար քանդում են չհրկիզվող պահարանում պահվող այն պապկաները, որոնք քրեական գործեր են պարունակում: Վերջերս ականատես եղանք, թե ինչպես է ձերբակալվել Արգամ Աբրահամյանը, ու ավելի շատ խոսում էին Ծառուկյանի մասին, քան բուն դեպքի կամ երեւույթի մասին: Ի դեպ, ամենազավեշտալին այն է, որ ասում են՝ սպանություն կատարող անձը տանը նստած, միրգը սեղանին, պուլտը ձեռքին դատավարության, դատաքննության մեջ է գտնվում:
Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ ամեն դեպքում այս փաստն արդեն իսկ բավական է, որ վարույթ իրականացնող մարմինը համոզված չէ այդ սպանությունը, դեպքը կատարող անձի հետ կապված… Որտեղ պետք է լիներ մարդասպանը՝ մենք բոլորս գիտենք այդ տեղը, բայց դա տունը չէ… Ավելի շատ խոսվեց Ծառուկյանի, Ավետարանչական եկեղեցու հովվի մասին, նշվեց աղանդավորական կազմակերպություն եւ այլն…. Սրանք անգրագիտության նշաններ են… Մի բան հստակ է՝ դաժան է իշխանությունների կողմից իջեցված պատվերի բումը, աղմուկը բարձր պահելու նշաձողը»,- նշեց բանախոսը:
Կարդացեք նաև
«2026-ից հետո Հայաստանում իշխանությունները լեգիտիմ չեն, պառլամենտը լեգիտիմ չէ, Երեւան քաղաքի իշխանությունը լեգիտիմ չէ, բայց բոլորն իշխանության են, իշխանությունն իրենց տեղում, ընդդիմությունն՝ իր: Իսկ Գագիկ Ծառուկյանը ենթարկվում է կեղտոտ ռեպրեսիաների, որովհետեւ չի համաձայնել ապագա խորհրդարանում ՔՊ-ի գործընկերը լինել»,- նշեց Հովհաննես Շահինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































