Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցով որեւէ երկրի միջնորդությանը չենք դիմել»․ Արարատ Միրզոյան

Դեկտեմբեր 06,2023 19:00

«ՀՀ-ն մեծ  տեղ է տալիս արաբական աշխարհի հետ իր հարաբերություններին։ Եվ կարծում ենք, որ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հարաբերություններ, եւ տասնապատիկ անգամ ափսոս էր ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունենալը Սաուդյան Արաբիայի հետ»,-  ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

«Եվ մենք, եւ Սաուդյան Արաբիայի Թագավորությունն անհրաժեշտություն համարեցինք ու ստորագրեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը։ Ուզում եմ ասել, որ սա վերջը չէ, հակառակը, սա գործընթացի սկիզբն է։ Եվ որքան հասկանում եմ, նաեւ Սաուդյան Արաբիայի մեր գործընկերները կիսում են այս դիրքորոշումը։ Կան բազմաթիվ ոլորտներ, որոնք մենք դեռ նոր-նոր պետք է բացահայտենք եւ մեծ համագործակցություն ծավալենք»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի մեկնաբանությանը, թե Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցով Հայաստանն օգնության համար դիմել է մի շարք երկրների, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Կուզեմ միանգամից աներկբա ու հաստատակամ ասել, որ մենք այս հարցով որեւէ երկրի միջնորդությանը չենք դիմել, որեւէ երկրի օգնությանը չենք դիմել։ Փոխըմբռնումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության ստորագրումը տեղի է ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում, երկու երկրների մեծ պատրաստակամության արդյունքում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031