Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ

Դեկտեմբեր 06,2023 20:35

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել  առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ա.Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը:

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031