Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված եմ՝ ով նորմալ ընտրություններով ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, բոլորին քրեական պատասխանատվության են ենթարկելու՝ վատնելու համար. Սուրեն Աբրահամյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2023 11:05

Զրուցել ենք ՀՖՖ նախկին նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ

Նա մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց. «Արմեն Մելիքբեկյանը 2 խոշոր վրիպում թույլ տվեց, մեկը՝ տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսեցին, այն էլ այս սոված երկրի պարագայում՝ Մենենդեսին բերելու ու Հայաստանի ֆուտբոլը զարգացնելու համար, որը բնավ իմաստ չուներ։ Մենենդեսն էլ եկավ Հայաստան` որպես խոպան, ու այդ ահռելի փողերի պարագայում երիտասարդական հավաքականը՝ 17, 18, 19 տարեկանները բացարձակապես ոչ մի արդյունք ցույց չտվեցին։

Մինչդեռ, Ուկրաինայի տեխնիկական տնօրենը ամսական ընդամենը ստանում էր 2.500 դոլար, այն դեպքում, որ Ուկրաինայի 20 տարեկանների հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ մենք այդ իսպանացուն շուրջ 10 մլն եվրոյի վճարումներ արեցինք, մոտավորապես այդ կարգի թվերի մասին էր խոսքը ու դրա դիմաց բացարձակապես ոչ մի արդյունք չգրանցեցինք, փոխարենը Մենենդեսն էլ իր բաջանաղին, կնոջ ընկերուհուն բերեց, ձիապանին, ամեն ինչ արեցին, բայց դրա դիմաց ոչ մի արդյունք չստացանք։ Նա փայլուն մասնագետ է, բայց, ցավոք Հայաստանի համար ոչինչ չարեց, իսկ դրա հիմնական պատասխանատուն՝ Մելիքբեկյանն էր։ Ես համոզված եմ՝ վաղը մյուս օրը, ով նորմալ ընտրություններով եկավ` ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, բոլորին քրեական պատասխանատվության են ենթարկելու՝ վատնելու համար հանրային ունեցվածքը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031