Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի նիստում քննարկվել է Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթումը

Դեկտեմբեր 24,2023 21:35

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հերթական նիստը, որին մասնակցել են համայնքներում ներկայացված խմբակցության ղեկավարները և Երևանի թիմը։

Ի թիվս ներքաղաքական տարբեր հարցերի, քննարկվել են Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթումը, այնտեղ իշխանության վերականգնման համար նախատեսված դատական գործընթացն ու տեղում կուսակցության անելիքները։

Անդրադարձ է կատարվել նաև կուսակցության տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ակտիվացմանը, նոր տարածքային ստորաբաժանումների ստեղծման անհրաժեշտությանը։

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031