Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայում երկրաշարժը 30 մարդու կյանք է խլել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Հունվար 02,2024 12:21

Ճապոնիայի կենտրոնական հատվածում հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ փլատակներում գտնվողներին դուրս բերելու համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալության հրապարակումը։

7,6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Նոտոյի թերակղզում և դրա մերձակա շրջաններում, տեղի ժամանակով ժամը 16:10-ին՝ լայնածավալ ավերածությունների և հրդեհների պատճառ դառնալով։ Ստորգետնյա ցնցումներին հաջորդել են տասնյակ հետցնցումներ։

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Վաձիմա քաղաքը, որտեղ նաև 7-հարկանի շենք է փլուզվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավելի քան 200 շենքերում բռնկված հրդեհները վերահսկողության տակ են վերցվել։

Ճապոնական ծովում ցունամիի վտանգի մասին նախազգուշացումները հունվարի 2-ին արդեն չեղարկվել են:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել է երկրի ինքնապաշտպանության ուժերի շուրջ 1000 անդամ։

ԱՄՆ-ն, Կանադան և Իտալիան աջակցություն են առաջարկել Ճապոնիային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031