Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին-Էրդողան հանդիպման վայրը ու ժամկետն առաջիկայում կհստակեցվի

Հունվար 09,2024 19:44 Share

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը  մշակվում է դիվանագիտական խողովակների կողմից, սակայն ժամկետն  ու վայրը դեռևս հայտնի չեն։ Այս մասին Թուրքիայի նախագահականից հայտնել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ի պատասխան վերջինիս հարցմանը։

Վլադիմիր Պուտինն ավելի վաղ տեղեկացրել  էր, որ ծրագրում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2024 թվականի սկզբին։

Թուրքիայի նախագահականից էլ նշել են, որ հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանքներն իրականացվում են դիվանագիտական խողովակներով։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման օրն ու վայրը կհամաձայնեցվեն առաջիկայում։

 

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել