Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ Բաղմանյանի վրա պարեկը ակտ է գրել․ Գեներալը պարեկներին ասել է․ «Գեներալ-լեյտենանտ մարդ եմ, բա իմ վրա բան կգրե՞ն». shamshyan.com

Հունվար 15,2024 21:40

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու։

Պարեկները կանգնեցնում են Mercedes-ը և վարորդին  հայտնում են, որ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը պարեկներին հայտնում է, ասելով․ «Գեներալ- լեյտենանտ մարդ եմ, բա իմ նման տղու վրեն ակտ կգրեն» ու փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չենթարկեն վարչական պատասխանատվության, սակայն էլ ինչ պարեկ, որ գեներալի վրա ակտ չգրի։

Պարեկ Գարիկ Մարտիրոսյանը առանց վարանելու ծոցագրպանից հանում է գրիչը, թղթապանակի միջից ակտը ու Հ․ Բաղմանյանի վրա ակտ է գրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031