Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են համատեղ ռազմարդյունաբերական հարցեր

Հունվար 17,2024 20:20

Ermenihaber.am. Հունվարի 17-ին Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքջիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան:

Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Թյուֆեքչիի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունների միջև:

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են թուրքական որոշ ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ ևս:

Նշվում է նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն:

Երկկողմ շփումների ընթացքում քննարկվել են համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Աղբյուր`    trtavaz.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031