Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակազմը պարգևավճար կստանա

Հունվար 22,2024 15:42

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1.«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման N 4 հավելվածի «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» 1024 ծրագրի 11001 միջոցառման «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով Ազգային ժողովի աշխատակազմի 2024 թվականի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

22.01.2024
Կ-13-Ա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031