Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան․ «Մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ` առաջին հերթի անվտանգության կարիքները լուծելու ուղղությամբ»

Հունվար 23,2024 20:28

Որեւէ ողջախոհ հանրույթ մշտապես պետք է ջանքեր գործադրի նոր աջակիցներ եւ դաշնակիցներ փնտրելու ուղղությամբ, առավել եւս մեզ համար դա հրամայական է 2020 թվականի պատերազմից հետո եւ դրան հաջորդած գործընթացներից հետո։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով հարցին՝ ինչ փուլում է ՀՀ-ն նոր դաշնակիցների փնտրտուքի հարցում։

Նախարարի խոսքով՝ նոր դաշնակիցներ փնտրելը հրամայական է հատկապես այն պարագայում, երբ 2020-ից հետո դաշնակցային ակնկալիքները չարդարացվեցին, այն դեպքում, երբ դրանք ամրագրված էին։

«Բնականաբար, մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ, առաջին հերթի անվտանգության  կարիքները լուծելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը։ Նա նաեւ նշեց, որ ռազմաքաղաքական դաշնակցային փաստաթուղթ չի կնքվել․ «Բայց եթե հարցին նայենք ոչ ֆորմալ, ապա գործարկվել են մեխանիզմներ, որոնք բարձրացրել են անվտանգության մակարդակը՝ՀՀ-Ադրբեջան սահմանին, եւ մենք այդպես ենք գնահատում ԵՄ առաքելությունը»։

Նա նաեւ հիշեցրեց Իրանից հնչող հայտարարությունը՝ ՀՀ ամբողջականության մասին, դա, ըստ Միրզոյանի, իր նշած մեխանիզմների գործարկման արդյունք է․ «Մեզ համար չափազանց կարեւոր են տարածաշրջանում նոր սահմաններ գծելու փորձերի դեմ հայտարարությունները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031