Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային Ձայն» խմբակցության ղեկավարը լքում է կուսակցությունը

Հունվար 24,2024 18:06 Share

Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․ «Հաշվի առնելով վերջին շրջանում կուսակցության ներսում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները, այդ թվում՝ հիմնադիր անդամների շրջանում մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունները, ինչը, ըստ էության, հանգեցրեց կուսակցություն պառակտմանը, ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը այս հարցում:

Նախ` նշեմ, որ «Հանրային ձայն» խմբակցությունը ձևավորվել է «Հանրային ձայն» կուսակցության Երևանի ավագանու 2023թ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում երևանցիների կողմից ստացած ձայների շնորհիվ և անկախ ամեն ինչից, խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքը նույն տեմպով։

Ես՝ Վահան Ավագյանս, հայտարարում եմ, որ լքում եմ «Հանրային ձայն» կուսակցության շարքերը, չցանկանալով այլևս որևէ կերպ կապ ունենալ վերոնշյալ կուսակցության հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել