Լրահոս
Օրվա լրահոսը

134 միավոր մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա և 780 աշխատակից ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում

Հունվար 24,2024 21:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները:

Գործընթացին ներգրավված է ԵԱՍՄ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա:

Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված են համայնքային երկու կառույցների 780 աշխատակից:  Բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններ են: Համայնքը վերջիններին աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: