Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները

Հունվար 02,2022 21:01

Մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը: Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են:

Երևանի քաղաքապետարանը հիշեgնում է, որ ձմռան ամիսներին պարտադիր է երթևեկել բաgառապես ձմեռային անվադողերով և չվտանqել ինչպես սեփական, այնպես էլ փողոgային երթևեկության մյուս մասնակիgների կյանքն ու առողջությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31