Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքի գերակայության սկզբունքի վրա․ ՀՀ ՄԻՊ

Հունվար 28,2024 15:15

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Զինված ուժերի հարգելի՜ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։

Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը:

Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։ Այդ համատեքստում պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական այլ հաստատություններ, հանդիպում եմ զինծառայողների հետ՝ նպատակ ունենալով  նրանց իրավունքների պաշտպանությանը միտված առավել արդյունավետ կառուցակարգեր մշակել: Համակարգային խնդիրների հաշվառմամբ մշակվում են լուծման առաջարկներ և դրանք ներկայացվում են պետական իրավասու մարմիններին:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։

Համոզված եմ՝ ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքի գերակայության սկզբունքի վրա։

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ զինված ուժերի ներկայացուցիչներին մաղթում եմ բարի և խաղաղ ծառայություն»։Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031