Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Ջոկոնդա» կտավի վրա

Հունվար 28,2024 21:56

Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում. միջադեպի հետևանքով կտավը չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է զրահապատ ապակիով, հայտնում է AFP-ն։

«Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լուվրում ներկայացված «Մոնա Լիզա» կտավը պաշտպանող զրահապատ ապակու վրա՝ հիմնավորելով իրենց գործողությունները, մասնավորապես, «առողջ և կայուն սննդի իրավունքը» խթանելու ցանկությամբ», – հայտնում է գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ թանգարանն անմիջապես տարհանել է սրահը, որտեղ ցուցադրված է նկարը և սկսել մաքրման աշխատանքները։

Թարգմանությունը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031