Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, այլ «ազգային ազատագրական շարժում հանուն իրավունքների վերականգման». Վարուժան Գեղամյան

Հունվար 29,2024 11:32 Share

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանը, իհարկե, մերժելու է նաև այս առաջարկը, որովհետև, ինչպես հավանաբար կռահում եք, Ադրբեջանը ոչ միայն խաղաղություն չի ուզում, այլ նպատակ ունի գրավել ամբողջ Հայաստանը՝ վերացնելով հայկական պետականությունը։

Բայց, իհարկե, հանուն լեզվաբանական խաղի, կարելի է ստորագրել «չհարձակման մասին պայմանագիր»։ Որովհետև երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, նա կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, այլ «ազգային ազատագրական շարժում հանուն իրավունքների վերականգման»։ Ֆորմալ՝ ոչ մի խախտում չի լինի, հատկապես, որ «Արևմտյան Ադրբեջանի» միֆը շարունակում են ակտիվորեն տարածել հենց այս նպատակով։

Իմիջիայլոց, Արցախում վերջին պատերազմը Ադրբեջանը պաշտոնապես կոչում է «հակաահաբեկչական գործողություններ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել