Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ինչ կվերադարձնի Վաչագան Ղազարյանը. պաշտպանը դժվարանում է հստակեցնել

Փետրվար 02,2024 16:07

«Ինքս էական հիմքեր տեսնում եմ, որոնք եթե դատախազությունն ընդունի, կարող ենք գալ հաշտության, քանի որ իրականում աբսուրդ պահանջ է ներկայացված։ Երբ պահանջը խելամիտ լինի, այդ մասով կարելի է հաշտություն կնքել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Վարազդատ Ասատրյանը։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով նիստը Հակակոռուպցիոն դատարանում այսօր կրկին հետաձգվեց։

Հիշեցնենք, կողմերը բանակցում են հաշտության համաձայնագիր կնքելու շուրջ։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի տարեվերջին հայտնի դարձավ, որ Վաչագան Ղազարյանը պետությանը կվերադարձնի Եռաբլուրի հարակից տարածքներում գտնվող հողակտորները։

Պաշտպանից հետաքրքրվեցինք, թե էլ ինչ գույք կա, որը Վաչագան Ղազարյանը պատրաստ է վերադարձնել պետությանը։ Պաշտպանն ասաց, որ հարցին հստակ պատասխաններ չի կարող տալ, քանի որ դեռևս քննարկումների և ճշգրտումների փուլում են. «Կարծում եմ, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Մի փոքր էլ սպասեք, կերևա»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829