Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ ռուս պատգամավորները ներկա են եղել լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի կիսանդրու բացման արարողությանը

Փետրվար 17,2024 18:18

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը: Հյուրերը մեր երկրում են՝ մասնակցելու լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն այցելել են Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց: Հայ եւ ռուս պատգամավորները ներկա են եղել լեգենդար հետախույզի կիսանդրու բացման արարողությանը, որից հետո դիտել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը, մասնակցել Գեւորգ Վարդանյանի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսին:շ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829