Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին երբեք հատուկ չեն եղել միջէթնիկական կոնֆլիկտները, ազգային խտրականության հիմքով բախումները։ Ազգային փոքրամասնությունները մեր երկրում ապրել են՝ ինչպես տանը. Հասմիկ Հակոբյան

Փետրվար 19,2024 23:50

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրում է.

«Երևի կհիշեք, որ այս տարեսկզբին ատելության ու անհանդուրժողականության ալիք էր բարձրացել հնդիկ ժողովրդի հանդեպ, ինչն արտացոլվում էր որոշ ԶԼՄ-ներում (չեմ ուզում ենթադրել, որ ուղղորդվում էր որոշ ԶԼՄ-ների կողմից)։

Ահա այդ օրերին մի աշխատանքային օր սովորույթի համաձայն պատահական ռադիոալիք որսացի տան ճանապարհին՝ հետո պարզեցի, որ Ռադիո ԱՎՐՈՐԱ-ն էր, ու որպեսզի գրառումս կոռեկտ լինի՝ նողկալի անվանեմ լսածս․ հնդիկների հանդեպ ատելության խոսքի չափաբաժինը պարզապես անտանելի էր։

Բնականաբար դիմեցի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ուսումնասիրելու տվյալ հաղորդումը։ Այսօր տեղեկացա, որ դեպքի առթիվ կիրառվել է վարչական տույժ ԶԼՄ-ի նկատմամբ։

Ուզում եմ առիթն օգտագործել և իմ նախկին գործընկերներին խնդրել ու հորդորել նրբանկատ լինել իրենց աշխատանքի ընթացքում, հատկապես երբ խոսքը ՀՀ-ում բնակվող այլազգի ներկայացուցիչներին է վերաբերում։

Հայաստանին երբեք հատուկ չեն եղել միջէթնիկական կոնֆլիկտները, ազգային խտրականության հիմքով բախումները։ Ազգային փոքրամասնությունները մեր երկրում ապրել են՝ ինչպես տանը։ Նման կոնֆլիկտները խորթ են մեզ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829