Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը 3 համաձայնագիր են կնքել

Փետրվար 20,2024 12:12

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Անկարայում կայացած հանդիպումից հետո երկու երկրի միջև 3 համաձայնագիր է ստորագրել:

Մասնավորապես դրանցից մեկը վերաբերել է Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև անասնաբուժական դեղորայքի ոլորտի համագործակցությանը: Այն ստորագրել են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախագահ Իբրահիմ Յումաքլըն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Մյուսը կապված է եղել կրկնակի հարկման և հարկերից խուսափելու գործընթացի կանխման հետ: Այն ստորագրվել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Չաբբարովի կողմից:

Եվ վերջինը կնքվել է Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի և Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության միջև: Այն վերաբերել է Թուրքիա-Ադրբեջան համալսարանի ստեղծմանը:

Դրա ստեղծման շուրջ փոխըմբըռնման հուշագիրը ստորագրել է մի կողմից Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահ պրոֆեսոր Էրոլ Օզվարը և մյուս կողմից Ադրբեջանի կրթության նախարար Էմին Էրուլլաևը:

Հիշեցնենք, որ Ալիևը Թուրքիա էր ժամանել փետրվարի 19-ին և հանդիպում ունեցել Էրդողանի հետ: Հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերություններից զատ տեղ էին գտել նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829