Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կարեն Անդրեասյանի հետ քննարկել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Փետրվար 23,2024 18:33 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 23-ին Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:

Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների եւ դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ:

Երկուստեք կարեւորվել է դատական իշխանության անկախությունը եւ օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: