Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է․ նա «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Փետրվար 24,2024 13:43
Share
Հայրենակիցներ, վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը:
«ՈՐԴԻՆԵՐԻ ԿԱՆՉ» ՀԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: