Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր դիմում չի ստացվել». ԱՆ-ն և Քրեակատարողական ծառայությունը չեն խոչընդոտում Աշոտյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ. պարզաբանում

Փետրվար 26,2024 13:12

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արմեն Աշոտյանի պատասխանը քաղաքացուն, որ․ «․․․արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է․․․»։

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Արմեն Աշոտյանը գրավոր դիմել էր Քրեակատարողական ծառայությանը որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպելու խնդրանքով, եթե հանդիպումը չի իրականացվելու իր ամսական տեսակցությունների հաշվին։

Քրեակատարողական ծառայությունից Արմեն Աշոտյանին պատասխանել էին, որ համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի՝ վերջինիս հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տրամադրվելու է նրա հասանելիք տեսակցությունների քանակի հաշվին, որից հետո Արմեն Աշոտյանից նոր դիմում չի ստացվել։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը չեն խոչընդոտում Արմեն Աշոտյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

ՀՀ  ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829