Լրահոս
Օրվա լրահոսը

Նորա Պայրագտարեան ընտրուեցաւ Եկեղեցիներու Համաշխարհային խորհուրդի միջազգային հարցերու յանձնաժողովի փոխ ատենապետ

Մարտ 08,2024 23:30

Չորս օրերէ ի վեր Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) կեդրոնատեղիին (Ժընեւ, Զուիցերիա) մէջ տեղի կ՚ունենայ Խորհուրդի միջազգային հարցերու յանձնաժողովի հանդիպումը: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ յանձնաժողովի իբրեւ լիիրաւ անդամ իր գործօն մասնակցութիւնը կը բերէ դոկտ. Նորա Պայրագտարեան: Յայտնենք, որ այս յանձնաժողովը Ե.Հ.Խ.ի կարեւորագոյն կառոյցներէն մէկն է, որ կը զբաղի քաղաքական, ընկերային, տնտեսական եւ միջազգային հարցերով:

Յանձնաժողովի այսօրուան նիստին փոխ ատենապետուհի ընտրուեցաւ դոկտ. Նորա Պայրագտարեան, որ վերջին տասը տարիներուն անդամ էր նոյն խորհուրդին եւ կարեւոր դերակատարութիւն ունեցած էր անոր աշխատանքներուն մէջ: Յանձնաժողովի ատենապետն է դոկտ. Մաթիուս Ճորճ, որ մօտէն ծանօթ է Վեհափառ Հայրապետին եւ ընդհանուր քարտուղարն է Ասիոյ Եկեղեցիներու Խորհուրդին։

Դոկտ. Նորա Պայրագտարեան Ժընեւի մէջ յանձնաժողովի նիստին դասախօսութիւն մը տուաւ “Global Governance: Challenges and Emerging Geopolitical Trends” նիւթին շուրջ:

Յայտնենք, որ դոկտ. Պայրագտարեան անդամ է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովին եւ քաղաքական գիտութեան դասախօս՝ Պէյրութի ամերիկեան, ինչպէս նաեւ լիբանանեան պետական համալսարաններուն մէջ:

 

«Եռագույն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031