Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիների հետ հարցազրույցը դատապարտելի է. «Մենք կանք» նախաձեռնություն

Մարտ 11,2024 23:55

Գերեվարված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի պետական հեռուստաալիքի անոնսավորած հարցազրույցը մարդու իրավունքների կոպտագույն խախտման հերթական դրսևորում էր և ուժի ցուցադրություն։

ԱՀ բարձրագույն իշխանության ութ ներկայացուցիչ այսօր փաստացի պատանդառված է Ադրբեջանում։ Գերիների հետ հարցազրույցն անթույլատրելի է, քանզի ակնհայտ է, որ  այն տարվում է ճնշման տակ և չի կարող արտահայտել հարցվողների իրական մտքերն ու զգացմունքները։ Ավելին, նման հարցազրույցները հակասում են  միջազգային մի շարք կոնվենցիաների ու համաձայնագրերի պահանջներին։

«Մենք կանք» նախաձեռնությունը,  խստորեն դատապարտելով գերության փաստը ու Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ քայլերը, դիմում է միջազգային համապատասխան կառույցներին, պահանջելով իրականացնել անհետաձգելի գործողություններ Ադրբեջանի հանցագործությունների  կանխման ուղղությամբ։

Միջազգային հումանիտար իրավունքի Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտումը պետք է արժանանա համարժեք գնահատականի։

Կոչ ենք անում ՄԱԿ, ԿԽՄԿ, ԵԱՀԿ,ԵՄ, ԵԽ` անհրաժեշտ քայլեր  ձեռնարկել կալանավորված անձանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

 

«Մենք կանք» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031