Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ընդդիմադիր գործչին ֆեյսբուքյան գրառման համար մեղադրանք է առաջադրվել

Մարտ 13,2024 19:07

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Նա քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարելով՝ նշելով․ «Նոր քրեական գործ, նոր հոդվածներ…

Հերթական անգամ մեղադրյալի կարգավիճակում հայտնվեցի, այս անգամ ֆեյսբուքյան գրառման համար:

Կեցցե, ոչ բռնի, թավշյա օկուպացիան, որը մեզ բերեց լուրջ ժողովրդավարություն»:

Aravot.am-ի հետ զրույցում ընդդիմադիր գործիչն ասաց, որ ինքն այսօր Գյումրիում չէր, զանգահարել են իրեն քննչականից ու մեղադրյալի կարգավիճակում հրավիրել հարցաքննության։

«Դեռ մանրամասներին ծանոթ չեմ, թե իմ որ գրառումն է առիթ տվել մեղադրանք առաջադրելու, միայն փոխանցել են,  որ ֆեյսբուքով բռնության կոչ եմ արել, ես անկեղծ ասած՝ չեմ հիշում նման բան։

Տեղեկացրեցին, որ իմ գրառումներին հետևել են,  հանցակազմ պարունակող գրառում հայտնաբերել ու միանգամից որոշել են ինձ մեղադրանք առաջադրել։

Կգնամ վաղը, հասկանամ, թե այդ ինչ հանցանք եմ կատարել, որ մեղադրյալի կարգավիճակում եմ հայտնվել», -ասաց Կարապետ Պողոսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031