Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյան. Քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի քաղաքականությունը

Մարտ 14,2024 22:45

Օքսֆորդի համալսարանում այսօր Գալուստ Գյուլբենկյան հայագիտության պրոֆեսորի հետ համագործակցությամբ տեղի ունեցած դասախոսության շրջանակում քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկայացրել եմ մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորությամբ պատճառած տառապանքների, ինչպես նաև 2024թ. փետրվարի 13-ին Հայաստանի զինծառայողների սպանությունների փաստերը: Քննարկվել են լուծումները:

Մեծ Բրիտանիա այցը կազմակերպվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հրավերով:

 

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031