Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իրավական հիմքը չկա, ի՞նչ սահմանազատում, այդ դեպքում դա ընդամենը ադրբեջանական ուլտիմատիվ պահանջ է, որը Նիկոլ Փաշինյանը որոշել է կատարել. «ՉԻ»

Մարտ 21,2024 08:00

Ամենամեծ խաբեությունը (որը, ի դեպ, ներկաներից որևէ մեկը չնկատեց) այն էր, որ Նիկոլ Փաշինյանը 4 անկլավային գյուղերի վերադարձը ներկայացրեց որպես սահմանազատման գործընթացի սկիզբ։ Այդպես էլ ասաց՝ «տրամաբանական եմ համարում, որ սահմանազատումը սկսվի Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատվածից»։ Մինչդեռ այդ տարածքների հանձնումը բացարձակապես որևէ կապ չունի սահմանազատման գործընթացի հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև սահմանազատման գործընթացը չի կարող սկսվել, քանի դեռ դրա իրավական հիմքերի վերաբերյալ համաձայնություն չկա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա՞ այդպիսի համաձայնություն։ Ոչ, չկա, և մի քանի օր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձանագրեց դա՝ հայտարարելով, թե Ադրբեջանը չի համաձայնվում սահմանազատման հիմքում դնել Ալմաթիի հռչակագրով նախանշված սահմանները։ Բա եթե հիմքը չկա, ի՞նչ սահմանազատում, այդ դեպքում դա ընդամենը ադրբեջանական ուլտիմատիվ պահանջ է, որը Նիկոլ Փաշինյանը որոշել է կատարել։

Հիմա՝ վախեցնելու մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե եթե այդ տարածքները չտանք, շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի, ընդ որում՝ ինքը գիտի, թե ինչպես կավարտվի այդ պատերազմը։ Ուշադրություն դարձրեք՝ Ալիևը 44-օրյա պատերազմից տարիներ անց հայտարարեց, թե 2020-ի նոյեմբերի 9-ին դեռ չգիտեր, թե ինչպես կավարտվի պատերազմը, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմը չսկսված՝ արդեն «գիտի», թե ինչով է այն ավարտվելու։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նա մեր անվտանգության հիմնական երաշխիք է համարում լեգիտիմությունը, իսկ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա ակնհայտորեն լինելու է ոչ լեգիտիմ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031