Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, Հունաստանի իշխող՝ «Նեա դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին

Մարտ 21,2024 21:01

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 21-ին հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, Հունաստանի իշխող՝ «Նեա դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։

Դեսպանն կարևորել է  ԵԽԽՎ սկզբունքայնության և կազմակերպության հռչակած արժեքներին հավատարմության պահպանումը, ինչը միայն նպաստում է անդամ պետություններում ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների բարելավմանը և դրանց կայացմանը։

Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

 

Հունաստանում ՀՀ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031