Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տիխոնովսկայան հայկական կողմին շնորհակալություն է հայտնել, որ Փաշինյանը նախորդ տարի հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին

Մարտ 22,2024 12:55

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սվետլանա Տիխոնովսկայայի հետ և խոստացել, որ հետախուզման մեջ գտնվող Յարոսլավ Նովիկովին չեն հանձնի Բելառուսին, գրում է բելառուսական Pozirk-ը։

Բելառուսցի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում:

Ըստ լրատվամիջոցի` Հայաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ապաստան կտրամադրեն Նովիկովին, որին հայ իրավապահները ձերբակալել են բելառուսցի գործընկերների խնդրանքով։ Տղամարդը մեղադրվում է ծառայությունից խուսափելու մեջ։

Տիխոնովսկայան հայկական կողմին նաև շնորհակալություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031