Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանու անդամներ են դարձել նաև հայերը

Ապրիլ 04,2024 17:04

Ermenihaber. Թուրքիայի մարտի 31-յան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներով ավագանու անդամներ են դարձել նաև Թուրքիայում բնակվող հայերը:

Օրինակ՝ Ստամբուլի Շիշլի թաղամասի ՏԻմ ընտրություններում հաջողություն գրանցած, Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, ազգությամբ հայ, Պոլսո հայ համայնքի անդամ Թալին Էրգյունեշը դարձել է Շիշլիի ավագանու անդամ:

Դիարբեքիրի հայ համայնքի անդամ, ԺՀԿ-ական Մարգրիտ Դիքմենն էլ դարձել է Բաքըրքյոյի, իսկ Արետ Իբրահիմը Թուրքայը, ով ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) անդամ է, Դիարբեքիրի Սուր շրջանի ավագանու անդամ:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում քվեների 37.77 տոկոսով հաղթել է ԺՀԿ-ն՝ ձայների 2.28 տոկոսի առավելությամբ գերազանցելով իշխող ուժին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930