Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պայքարում են պատանիները

Ապրիլ 04,2024 21:12

Օրերս Համազգային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսի  անսպառ ծիծաղը վկայում էր մի բան՝ բեմում էին «ԵՎ ՇՈՈՒ ԴՊՐՈՑ»-ի  սաները։ Նրանք այս անգամ ներկայացան լրիվ նոր ու հետաքրքիր ձևաչափով, խոսքը «КВН»-ի (Ուրախների և  հնարամիտների ակումբ)-ի մասին է։ Մրցույթը  բացվեց մեծ պարային համարով, ու դահլիճն արդեն պատրաստ էր մեկուկես ժամ անվերջ ծիծաղել։

Դպրոցի սաները ներկայացան իրենց թիմերով, իսկ թիմերից յուրաքանչյուրն էլ ուներ իրեն բնորոշ ոճը, հումորը  և ծիծաղի մեծ չափաբաժինը: Միջոցառումը վարում էր մեր կողմից շատ սիրված stand up արտիստ, սցենարիստ, հաղորդավար և դպրոցի կրեատիվ տնօրեն Արտուշ (Ծյուշ) Գևորգյանը։ Պայքարը շատ թեժ էր, թիմերը չորսն էին՝ «Ավետ Բարսեղյան», «Դուդուկ», «Adidas» և «18+»։

Առաջին շարքում իրենց տեղն ունեին ժյուրի անդամները՝ սիրված stand up արտիստ, շոումեն և սցենարիստ Աղաս Մանուկյանը, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, դերասան և դպրոցի  գեղարվեստական ղեկավար Մանվել Խաչատրյանը, դերասանուհի և դպրոցի տնօրեն Մարիամ Դավթյանը, սցենարիստ Սարգիս Կալպակյանը, հումորիստ և սցենարիստ Դավիթ Թորոսյանը։

Աղաս Մանուկյանը նշեց․ «Բոլոր թիմերն էլ լավն էին, որոշում կայացնելը շատ դժվար էր, բայց լավագույնը «Դուդուկ» թիմն էր»։

Օրը նաև յուրահատուկ էր դպրոցի առաջին սաների համար։ Նրանք ստացան իրենց հավաստագրերը, որոնք փաստում էին մի բան՝ նրանք մեկ տարվա ընթացքում փորձեցին իրենց տարբեր ժանրերում, 2 ամիսը մեկ բարձրացան Հայաստանի լավագույն բեմերը, գնացին նկարահանման հրապարակներ և ստացան դերասանական պրակտիկա։

 

Ի. ԱՍԾԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930