Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման նպատակով

Հոկտեմբեր 27,2026 16:39 Share
Աջակցեք aravot.am-ին

ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության նպատակով:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը:

Կարևորելով որմնանկարների պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցումը, ինչպես նաև դրանց պահպանությունը, օգտագործումը և այդ ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ կողմերը  համատեղ աշխատանքներ կիրականացնեն՝ ՀՀ օրենսդրության շրջանակում:

ՀՀ տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը կտրամադրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող որմնանկարների առկա ցուցակը, սահմանված կարգով կքննարկի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը նախարարությանը կից մոնումենտալ հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի նիստերում՝ տրամադրելով մասնագիտական եզրակացություն: Նախարարությունը համաձայնեցված գիտանախագծային նախագծերի հիման վրա կտրամադրի որմնանկարի մաքրման և ամրակայման աշխատանքների իրականացման թույլտվություն, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվության աջակցություն:

«Որմնանկար-մոնումենտալ ժառանգության» հիմնադրամը սեփական միջոցների հաշվին կուսումնասիրի և կկազմի Վայոց ձորի մարզի Սերս գյուղի 19-րդ դարի որմնանկարների մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը և կներկայացնի նախարարության համաձայնեցմանը, իր միջոցներով կիրականացնի համակարգված ուսումնասիրություն (նկարագրություն, տեխնիկական վիճակ, վտանգվածության աստիճան և այլն) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող որմնանկարների վերաբերյալ, կփաստագրի ու կկազմի դրանց ճշգրտված ցուցակները՝ ներկայացնելով նախարարությանը: Նոր որմնանկար հայտնաբերելու դեպքում՝ առաջարկ կներկայացնի նախարարությանը՝ փորձագիտական հանձնաժողովում արժևորման հարցը քննարկելու նպատակով, իր միջոցներով կկազմի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը՝ ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը: Կազմակերպությունը նախարարությանը կտրամադրի հեղինակային, տեխնիկական հսկողությունների և կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերը՝ նախատեսվող աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031