Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապեք ուրախացնել ձեր մայրիկներին՝ արցախցի մայրիկների օգնությամբ

Ապրիլ 07,2024 15:33

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող պուրակում, ավելի կոնկրետ՝ Մոսկովյան 6/7 Tumanyan’s ART / Թումանյան’ս ART սրճարանի բացօթյա տարածքում, հենց այս պահին ընթանում է եւ մինչեւ երեկոյան վեցը կտեւի «Վըսկե ծերքեր» փառատոնը, որը կազմակերպել է «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ-ն:

Փառատոնի շրջանակներում գործում է տոնավաճառ, որում արցախցի մայրիկները, եւ ինչու ոչ՝ նաեւ հայրիկները, ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները՝ մեկը մեկից հետաքրքիր եւ գեղեցիկ: Մայրիկներին, կանանց, տատիկներին, քույրիկներին եւ դուստրերին նվերներ ընտրելու համար կարող եք այցելել եւ գնել արցախցիների ձեռագործ ստեղծագործությունները:

Սա արդեն երկրորդ փառատոնն է, առաջինը տեղի էր ունեցել Ամանորից առաջ եւ մեծ հաջողություն էր գրանցել:

Իսկ այսօր արդեն երկրորդն է կազմակերպվում՝ ապրիլի 7-ի կապակցությամբ: Ինչպես ասում են կազմակերպիչները՝ իրենց հիմնական նպատակն է օգնել շնորհաշատ կանանց վաճառել իրենց ստեղծագործությունները և ոգևորել՝ նորը ստեղծելու համար: Ծրագրի հովանավորն այս անգամ Club Capital ընկերությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930