Լրահոս
Օրվա լրահոսը

Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Մայիս 05,2024 23:30 Share

Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստան-Ադրբեջան անհամաչափ և միջազգային նորմերին անհամապատասխան սահմանազատման հետ կապված։

«Արցախի կորստից հետո այսօր արդեն Հայաստանն է գոյաբանական խնդրի առջև հայտնվել, որի հիմնական պատճառը ՀՀ գործող կառավարության անհեռատես և պարտվողական քաղաքականությունն է։ Այսօր, առավել քան երբևէ, Սփյուռքը չի կարող այլևս անտարբեր մնալ ՀՀ իշխանությունների միակողմանի զիջողական և հակասահմանադրական քայլերի նկատմամբ։ Մենք բարձր ենք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մեր մտահոգ հայրենակիցների նախաձեռնած շարժումն՝ ի պաշտպանություն Հայաստանի այսօրվա սահմանների։ Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» և նմանատիպ համաժողովրդական, ապակուսակցական շարժումներին և լիահույս է հայ ժողովրդի պատմական և իրավական արդարության վերականգման հարցում»։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031