Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան. Մարդու իրավունքների ստանդարտները պահանջում են ժամկետի կրճատում, մինչդեռ Ադրբեջանը հակառակն է անում. News.am

Մայիս 16,2024 14:08

News.am. Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական  բոլոր ութ գործիչների կալանքներն այս անգամ  երկարաձգվեցին 5 ամսով: Սկզբում երկարձգվեց Արկադի Ղուկասյանի, այնուհետև մյուս վեց գործիչների, իսկ այսօր՝ Ռուբեն Վարդանյանի կալանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը  պատասխանել է NEWS.am-ի հարցերին:

-Տիկին Սահակյան, Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական  բոլոր ութ գործիչների կալանքներն այս անգամ  երկարաձգվեցին ոչ թե 4, այլ 5 ամսով: Սպասելի՞ էր սա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվում այս հնգամսյա ժամկետը:

-Երկարաձգումները, ցավոք, կանխատեսելի էին: Հասկանալի է, որ այս շինծու քրեական գործերում փաստական ու իրավական հիմքերը բացակայում են, և այս ժամանակն անհրաժեշտ է փաստեր կեղծելու և միջազգային հանրությանը համոզելու համար, թե այս անձանց պահելը իբր կարող էր ունենալ իրավական հիմքեր:

Այստեղ սակայն ուշագրավ է նաև այն, որ մարդու իրավունքների ստանդարտները, կալանքը որպես խափանման միջոց ընտրված անձանց համար, պահանջում են ժամկետի կրճատում: Հիմքերից զատ՝ այստեղ գործում է նաև պատշաճ ջանասիրության ստանդարտը, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է ցույց տա, որ նախաքննության ժամանակահատվածում ապացույցների հավաքագրման ուղղությամբ ցուցաբերվել է պատշաճ ջանասիրություն, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով դեռևս կալանքը երկարաձգելու անհրաժեշտության կա: Եվ եթե այս պատշաճ ջանասիրությունը չի հիմնավորվում, ապա խափանման միջոցը ենթակա չէ երկարաձգման, կամ ենթակա է կրճատված ժամկետով երկարաձգման: Բայց այստեղ հակառակ տրամաբանությունն ենք տեսնում, ինչն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի կոպտագույն խախտում է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031