Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, երբ Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում գտնվող Նոր Կալեդոնիայում խժդժություն է հրահրում. «Ազգ»

Մայիս 24,2024 10:56

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, երբ Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում գտնվող Նոր Կալեդոնիայում խժդժություն է հրահրում: Նախորդ շաբաթ Ադրբեջանի դրոշն ու նույնիսկ Ալիեւի դիմանկարով պաստառը երեւացին Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում, որ Բաքվի հրահանգով սկսել է վերագնահատել գաղութարարների քաղաքականությունը, դեմ է Փարիզի առաջարկած ընտրական օրենքի բարեփոխմանը եւ Ֆրանսիայից անկախանալու վճռականությամբ՝ պատրաստ է նույնիսկ բիրտ ուժ ցույց տալ: Նիկելի պաշարներով հարուստ կղզում 1988-ից ի վեր վիճակն այսքան չէր սրվել, 4 քաղաքացի, ֆրանսիացի երկու ժանդարմ արդեն զոհվել են, եւ երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Նոր Կալեդոնիա՝ բանակցությունների միջոցով տեղաբնակներին հանդարտեցնելու: Նոր Կալեդոնիայի Ազգային խորհուրդը Փարիզին մեղադրում է իրենց խնդիրներն անուշադրության մատնելու, տեղաբնակներին ստորադասելու մեջ: Գերմանական ARD-ն մայիսի 22-ին անդրադառնալով Նոր Կալեդոնիայի խժդժություններին՝ ակնարկում է, թե սրանով Ադրբեջանը Արեւմուտքին, մասնավորապես Ֆրանսիային ցուցադրում է իր ուժը: Ավելի շուտ դրա փորձն է անում:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը France 2-ին հաղորդել է, որ «իրականում Ադրբեջանը խառնվում է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին» եւ անկախության շարժման նախաձեռնողներից է:

Ուրեմն ինչո՞ւ է Բաքուն թիրախավորել Ֆրանսիան: Պատճառը Ֆրանսիայի՝ Հայաստանին երկարաժամկետ ռազմական սատարման ընդլայնումն է, կարծիք է հայտնում ARD-ի վերլուծաբան Զիլվիա Շթյոբերը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031