Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա Նիկոլ Փաշինյանն իջեցրել է ՀՀ-ի քառակուսի կիլոմետրերի նշաձողը մինչև 29.743 քառակուսի կիլոմետր․ Անդրանիկ Թևանյան

Մայիս 24,2024 13:20

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարում էր, որ պայմանավորվել է Ադրբեջանի հետ այն մասին, որ Հայաստանը 29.800 քառակուսի կիլոմետր է։ Զուգահեռաբար նա ճանաչում էր Ադրբեջանը 86.600 քառակուսի կիլոմետրով՝ ներառյալ Արցախը։

Ալիևն ընդունեց այդ նվերը և անցավ նոր պահանջներին՝ որևէ բառ չարտասանելով ՀՀ-ի քառակուսի կիլոմետրերի մասով։

Հիմա Նիկոլ Փաշինյանն իջեցրել է ՀՀ-ի քառակուսի կիլոմետրերի նշաձողը մինչև 29.743 քառակուսի կիլոմետր։ Ալիևը կրկին լուռ է։ Նա Հայաստանը դիտարկում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս պայմաններում ՔՊԿ-ականների, նիկոլական քարոզիչների հարցադրումն իրենց ընդդիմախոսներին, թե բա մենք ՀՀ-ն համարում ենք 29.743 քառակուսի կիլոմետրանոց, իսկ ձեր քառակուսի կիլոմետրն ինչքա՞ն է, դեմագոգիկ է ու արհեստական։ Քանզի այն երկիրը, որից Փաշինյանը խաղաղություն ու քառակուսի կիլոմետր է մուրում, չի խոստանում ո՛չ խաղաղություն, ո՛չ կոնկրետ քառակուսի կիլոմետր։

Ալիևն ընդունե՞լ է Փաշինյանի հռչակած 29.743 քառակուսի կիլոմետրը։ Ո՛չ, չի ընդունել։ Ալիևը չի ընդունել նաև ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի հնչեցրած թիվն Ադրբեջանի քառակուսի կիլոմետրերի մասով, քանզի սահմանազատման ու սահմանագծման անվան տակ ավելիին է ձգտում։

Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031