Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի «մաքսանենգության» պատմություն, կամ ինչպես կասեր «դասականը» իր խոհանոցային եթերներում՝ ստի վերջը. Հրաչյա Հակոբյան

Մայիս 24,2024 21:55

Ուղիղ 4 տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը սկսեց լուրեր տարածել, թե իբր ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ եմ տեղափոխում այլ երկրներ, մասնավորապես՝ խոսում էր, ինչ որ ծխախոտով բեռնված ինքնաթիռի մասին, որը կանգնեցրել են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, եւ դա ներկայացնում որպես իմ «բիզնես».

Այդ բովանդակությամբ հրապարակումներ եւ եթերներում դրա մասին հայտարարություններ սկսեցին անել քաղաքացիներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Գագիկ Համբարյանը, Մարինա Խաչատրյանը:

Այդ օրերին բազմիցս հերքել եմ եւ ապա հայց եմ ներկայացրել դատարան Միքայել Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի, Գագիկ Համբարյանի եւ Մարինա Խաչատրյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու պահանջով:

Ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է, համարել, որ սույն անձինք զրպարտել են ինձ, եւ պարտավորեցրել գրառման կամ եթերի միջոցով հերքել արված հայտարարությունները, այն է իմ կողմից մաքսանենգությամբ զբաղվելը:

Նարեկ Սամսոնյանն ու Մարինա Խաչատրյանն  արդեն իսկ հանդես են եկել համապատասխան հերքումներով:

Մյուսների մասով վճիռների կատարումն ընթացքի մեջ է:

Եվ ուրեմն ինչու եմ այս ամենը պատմում: Օրերս «սրբազան պայքարի» շրջանակներում հայտնի ստախոսները իմ մասին հեքիաթների նոր շարք են նետել ասպարեզ: Տեղեկացնում եմ, որ սրանց հետքերով նույնպես գնալու եմ, դատական կարգով հասնելու եմ նաև այդ ստերի հերքմանը: Ստի ոտքը կարճ է: Ստի կյանքը կարճ է: Մինչ հանդիպում դատարանում»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031