«Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գրեթե բոլոր գործերն աչքի են ընկել նորարարական որոշումներով։
Այսպես, հունիսի 26-ի որոշմամբ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և տղաներին թույլատրել վարել «Իմնեմնիմի»-ն՝ «Պատրեոն» վճարովի համակարգի շրջանակներում։
Այլ կերպ՝ տղաներին թույլատրված է վարել «Իմնեմնիմի»-ն, բայց թույլատրված չէ տեսանյութը տեղադրել համացանցի բաց հասանելիության որևէ հարթակում», գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։


















































