«Ազատություն». Ադրբեջանում ռուսաց լեզվին աջակցությունը վկայում է Ռուսաստանի հետ կապերի կարևորության մասին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտասահմանցի մի խումբ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես գիտեմ, որ նախագահ Ալիևը մեծապես աջակցում է ռուսաց լեզվի ուսումնասիրությանը։ Սա տեսանելի է բոլոր վեկտորներում: Սա նշանակում է՝ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կգա Ադրբեջանի քաղաքացիներին», – ասել է Կրեմլի ղեկավարը։
Պուտինը գոհունակությամբ է խոսել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններից՝ ընդգծելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են «հաջող, հուսալի, շատ պրագմատիկ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































