Լրահոս
Օրվա լրահոսը

Տիար Պզտիկյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Բուլղարիայի հայկական համայնքների գործունեության մասին

Հունիս 06,2024 20:55 Share

Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց բուլղարահայ ուխտավորներին՝  գլխավորությամբ Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու վարչության ատենապետ Նշան Պզտիկյանի։

Տիար Պզտիկյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Բուլղարիայի հայկական համայնքների գործունեության մասին։

Իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց սփյուռքի հայորդիների ուխտագնացությունները դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք նորոգում են վերջիններիս ազգային, հոգևոր ապրումները, զորացնում ազգային ինքնության գիտակցությունն ու հաղորդ դարձնում հոգևոր արժեքներին։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը հորդորեց բուլղարահայերին համախումբ լինել Հայ Եկեղեցու շուրջ, ապրել ու արարել քրիստոնեական և ազգային արժեքներով, վառ պահել սերը հանդեպ Եկեղեցին և հայրենիքը:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին 

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930