Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրու բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքին մեկ ծնունդի համար տրվել է 60% հավելյալ ֆինանսավորում

Հուլիս 13,2024 16:10 Share

Մեղրին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի սյունիքյան այցի հաջորդ կանգառն էր։

Նախարարը ողջունել է Մեղրու բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Մհեր Աբրահամյանին. «Տեղյակ եմ հանրության դրական արձագանքներից, ձեզանից ակնկալվող սպասումներից։ Արդեն իսկ նկատում եմ փոփոխություններ այստեղ, ուրախանում եմ, որ բազմաթիվ բուժծառայությունների համար մեղրեցին չի մեկնում մարզկենտրոն կամ մայրաքաղաք»։

Մեղրու բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքին, նախարարի որոշումով, մեկ ծնունդի համար տրվել է 60% հավելյալ ֆինանսավորում։

Հողահատկացման և նախագծման փուլում է Մեղրու դիահերձարանի կառուցման գործընթացը։
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում է բուժսարքավորումներով կենտրոնը հագեցնելու հարցը։
Նախարարը շրջել է հիվանդանոցում, եղել նոր բացված Մեղրու վերականգնողական կենտրոնում։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել