Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Ալիև․ «Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր»․ «Ազատություն»

Հուլիս 20,2024 20:19 Share

«Ազատություն» – «Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ», – այսօր Շուշիում մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարն այսօր նաև նշել է, թե հատկապես որտեղ կարող են ապրել այդ ադրբեջանցիները։

«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են», – պնդում էր Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ «ես խորապես համոզված եմ, որ այդ օրը կգա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել