Լրահոս
Օրվա լրահոսը

Մալխաս Ամոյանը՝ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Օգոստոս 07,2024 22:03 Share

Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ, ազգությամբ եզդի Մալխաս Ամոյանը օլիմպիական բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ուզբեկստանի  դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Արամ Վարդանյանի հետ եւ անչափ համառ պայքարում հաղթեց ընդամենը մեկ միավորի առավելությամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Ամոյանը երկրորդ մեդալը բերեց Հայաստանի օլիմպիական հավաքականի հաշվարկին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել